կարևոր
1732 դիտում, 1 տարի առաջ - 2021-09-03 22:46

Արշակ Կարապետյանն ընդունել է Նիդերլանդների դեսպանին

Արշակ Կարապետյանն ընդունել է Նիդերլանդների դեսպանին

Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին:

Հանդիպման սկզբում դեսպան Սխերմերսը շնորհավորել է Արշակ Կարապետյանին` պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Դեսպանի խնդրանքով` պաշտպանության նախարարը ներկայացրել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին:

Կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգային միջավայրի, երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության հնարավորությունների վերաբերյալ: