կարևոր
2167 դիտում, 2 տարի առաջ - 2021-09-03 22:24

Գործարկվել է «JustQR» անհպում վճարումների ֆինանսական նորարարական համակարգը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Գործարկվել է «JustQR» անհպում վճարումների ֆինանսական նորարարական համակարգը Հայաստանի առաջատար բջջային օպերատոր Վիվա-ՄՏՍ-ի ֆինանսական դուստր ձեռնարկության՝ ՄոբիԴրամ-ի, «Ֆյուչր Փեյմենթ Սիսթեմս» ընկերության եւ Ակբա բանկի համագործակցության շրջանակում:

Այսուհետ ՄոբիԴրամ հավելվածի օգտատերերն ունեն հիանալի հնարավորություն` կատարելու վճարումներ բազմաթիվ խանութներում եւ ժամանցի վայրերում անմիջապես սմարթֆոնից` ՄոբիԴրամ բջջային հավելվածի միջոցով:

QR կոդի միջոցով վճարումներ կատարելն ունի իր առավելությունները: Ամբողջությամբ անհպում վճարումները չափազանց կարեւոր է ներկա համաճարակի իրավիճակում:

QR կոդի միջոցով վճարումներ կատարելիս հաճախորդը կարող է ընտրել ՄոբիԴրամ-ի հաշիվը կամ ՄոբիԴրամ բջջային հավելվածին կցված իր ցանկացած բանկային քարտը: Հաճախորդը կարող է օգտվել պարբերաբար իրականացվող «cashback» ակցիաներից, որն իրենից ներկայացնում է գումարի ակնթարթային վերադարձ ՄոբիԴրամ-ի հաշվին՝ վճարված գումարի որոշակի տոկոսի չափով:

Գործընկեր կազմակերպությունների ջանքերով գործարկված JustQR համակարգը լիովին համապատասխանում է անվտանգության ամենաբարձր ստանդարտներին եւ այս առումով չի զիջում քարտային գործարքներին: