կարևոր
1024 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-03 21:46

Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել ԱԺ նախագահի ընտրության վերաբերյալ «Հայաստան» խմբակցության դիմումը

Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել ԱԺ նախագահի ընտրության վերաբերյալ «Հայաստան» խմբակցության դիմումը

Սահմանադրական դատարանը աշխատակարգային որոշմամաբ վարույթ է ընդունել ԱԺ նախագահի ընտրության վերաբերյալ «Հայաստան» խմբակցության դիմումը։

Գրավոր ընթացակարգով դիմումի քննությունը կայանալու է 2022 թվականի հունվարի 25-ին՝ 11։00-ին։ Զեկուցող դատավորը Երվանդ Խունդկարյանն է։

Այս դիմումով «Հայաստան» խմբակցությունը վիճարկում է ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում Ալեն Սիմոնյանի ընտրության սահմանադրականությունը՝ հաշվի առնելով, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից առաջադրված երկու թեկնածուները՝ Արթուր Սարգսյանը և Մխիթար Զաքարյանը հնարավորություն չեն ունեցել մասնակցելու խորհրդարանի նիստին և ապօրինաբար գտնվել են անազատության մեջ։

Ընդդիմությոնը բոյկոտել էր ընտրությունը՝ անօրինական համարելով այն, քանի որ չէին ապահովել մյուս երկու թեկնածուների ներկայությունը ԱԺ նիստին:

Հիշեցնենք, որ ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիմում էին ներկայացրել ՍԴ՝ վիճարկելով Ալեն Սիմոնյանին ԱԺ նախագահ ընտրելու 2021թ. օգոստոսի 2-ի ԱԺ որոշման սահմանադրականությունը։ ՍԴ-ում որպես ներկայացուցիչ հանդես կգա «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը: