15.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.19 +0.28 | |
GBP | 490.96 -1.29 | |
EUR | 414.31 -3.25 | |
GEL | 144.29 -3.31 | |
RUB | 6.6 -0.06 |
Սեպտեմբերի 3-ին Միացյալ Թագավորությունում ՀՀ նորանշանակ դեսպան Վարուժան Ներսեսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՄԹ դիվանագիտական կորպուսի փոխմարշալ եւ Արտաքին գործերի եւ զարգացման Ֆորին օֆիսի արարողակարգի ծառայության տնօրեն Վիկտորիա Բասբիին:
«Շնորհավորելով դեսպանին ՄԹ-ում իր դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ, Վիկտորիա Բասբին հաջողություն է մաղթել Վարուժան Ներսեսյանին՝ վստահություն հայտնելով, որ նրա գործունեությունը նոր լիցք եւ բովանդակություն կհաղորդի երկկողմ հարաբերություններին։
Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության եւ բարի մաղթանքների համար եւ շեշտել, որ ձգտելու է անել առավելագույնը՝ նոր մակարդակի հասցնելու ՀՀ-ՄԹ քաղաքական երկխոսությունը, ինչպես նաեւ ընդլայնելու երկկողմ փոխգործակցությունը տնտեսական, մշակութային, զբոսաշրջային եւ մի շարք այլ բնագավառներում։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն ի թիվս այլ հարցերի անդրադարձել են այս տարվա նոյեմբերին Գլազգոյում կայանալիք Կլիմայի փոփոխության գագաթնաժողովին (COP26), որի համատեքստում դեսպան Ներսեսյանը ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը իր կառուցողական ներդրումն ունենալու այդ գլոբալ խնդրին նվիրված կարևորագույն միջոցառման աշխատանքներին»։
Հիշեցնենք, որ Վարուժան Ներսեսյանը հետ էր կանչվել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնից և նշանակվել Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան 2020 թվականի հուլիսի 16-ին, իսկ ԱՄՆ-ում դեսպան է նշանակվել «Իմ քայլը» խմբակցության նախկին ղեկավար Լիլիթ Մակունցը։