կարևոր
1015 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-03 20:51

Կարեն Սարգսյանն ազատվել է ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից

Կարեն Սարգսյանն ազատվել է ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը ստորագրել է որոշում, որով Կարեն Սարգսյանն ազատվել է ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝

Կարեն Սարգսյանին ազատել ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ:

Նշենք, որ Կարեն Սարգսյանը Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակվել էր 2020թ-ի փետրվարի 6-ին:

Սարգսյանը 2019թ. մայիսի 4-ից 2019թ. նոյեմբերի 15-ը եղել է  «Գեղարքունիք» ՋՕԸ, տնօրեն: 2019թ. նոյեմբերի 20-ին նշանակվել է «Մելիորացիա» ՓԲԸ, գլխավոր տնօրենի ժ/պ և պաշտոնավարել մինչև 2020թ. փետրվարի 2-ը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հարց ուղղեց Սարգսյանին, արդյոք երկար է ղեկավարելո՞ւ, քանի որ խոսակցություններ կան որ տեղափոխվելու է մարզպետի պաշտոնում:

Կարեն Սարգսյանը պատասխանեց՝ ոնց կորոշի մեր ղեկավարը: