կարևոր
631 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-03 22:05

Երևանի «Ոսկե ծիրան» 18-րդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի հոկտեմբերին

Երևանի «Ոսկե ծիրան» 18-րդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի հոկտեմբերին

Երևանի «Ոսկե ծիրան» 18-րդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի հոկտեմբերի 3-10-ը: 

Չնայած համավարակով պայմանավորված դժվարություններին՝ այս տարի եւս հաջողվել է հրավիրել հայտնի կինոգործիչների ու Հայաստան բերել միջազգային փառատոնների դափնեկիր ֆիլմեր:

Փառատոնին մասնակցելու է ճանաչված ռեժիսոր Նադավ Լապիդը, որի «Ահեդի ծունկը» ֆիլմով էլ կտրվի «Ոսկե ծիրան»-ի մեկնարկը:

Հավելենք, որ փառատոնը, բացի բուն ընթացքից նաեւ շարունակական ընթացք կապահովի՝ այլ օրերին եւս իրականացնելով միջոցառումներ: