կարևոր
799 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-03 20:22

Սեպտեմբերի 5-ին կկայանա Գերմանիա - Հայաստան հանդիպումը․ հավաքականը Շտուտգարտում է

Սեպտեմբերի 5-ին կկայանա Գերմանիա - Հայաստան հանդիպումը․ հավաքականը Շտուտգարտում է

Սեպտեմբերի 3-ին Հայաստանի ազգային հավաքականը չարտերային թռիչքով ժամանեց գերմանական Շտուտգարտ, որտեղ սեպտեմբերի 5-ին կկայանա ՖԻՖԱ ԱԱ 2022 առաջնության որակավորման փուլի հինգերորդ մրցափուլի Գերմանիա - Հայաստան հանդիպումը։

Հայաստանի ազգային հավաքականն այսօր կանցկացնի իր առաջին մարզումը Շտուտգարտում։

Հիշեցնենք, որ Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը Սկոպյեում հյուրընկալվեց Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին։ Իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած թիմը բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 0։0։