կարևոր
1840 դիտում, 2 տարի առաջ - 2021-09-03 20:05

Մահացել է արձակագիր, դրամատուրգ Ալեքսանդր Թոփչյանը

Մահացել է արձակագիր, դրամատուրգ Ալեքսանդր Թոփչյանը

Սեպտեմբերի 3-ին Երևանում մահացել է հայ անվանի արձակագիր, դրամատուրգ, գրականագետ, գրաքննադատ և թարգմանիչ Ալեքսանդր Թոփչյանը (գրականագետ Էդվարդ Թոփչյանի որդին,  դիրիժոր Էդվարդ Թոփչյանի հորեղբայրը)։

Նա աշխատել է «Պիոներ կանչ» պարբերականում, «Հայաստան» հրատարակչությունում, «Գարուն» ամսագրում, «Հայֆիլմ» կինոստուդիայում, ՀՀ ԱԺ լրատվության հանձնաժողովում։ 

Հեղինակ է բազում թարգմանությունների ֆրանսերենից և ռուսերենից, որոնց թվում են Մոլիերի, Լարոշֆուկոյի, Շոդերլո դը Լակլոյի, Ապոլիների, Պրևերի, Կոկտոյի, Ժիրոդուի, Անույի, Ռընարի, Սագանի, Դենի դը Ռուժմոնի և այլոց գործերը։ Հրատարակել է 500-ից ավելի գրականագիտական հոդված մամուլում՝ նվիրված արդի գրականության հարցերին։ 

Ալեքսանդր Թոփչյանը հեղինակ է նաև մի շարք գեղարվեստական երկերի, որոնք լույս են տեսել հայերեն և օտար լեզուներով։ Դրանց թվում են «Կիրկե կղզին» (Երևան, 1996), «Եվ անգամ մահից հետո» (Ռուբեն Սևակի մասին, Երևան, 2005) և «Բանկ Օտոման» (Երևան, 2008, ռուսերեն՝ Մոսկվա, 2012 թ., և ֆրանսերեն՝ Փարիզ, 2012 թ․) վեպերը։