կարևոր
106858 դիտում, 1 տարի առաջ - 2021-09-03 19:53

Այս դժվարին պահին Հայաստանի իշխանությունն առավել քան երբեւէ պետք է կանգնած լիներ Արցախի կողքին․ Թևան Պողոսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Արցախի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի բարձրաստիճան ղեկավարությունն անկախության օրվա առթիվ չմեկնեց հայկական երկրորդ պետություն: Պատճառն, ըստ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թեւան Պողոսյանի, իշխանության վախերն են:

Սակայն, նրա կարծիքով` այս դժվարին պահին Հայաստանի իշխանությունն առավել քան երբեւէ պետք է կանգնած լիներ Արցախի կողքին: Ուստի այցն Արցախ միասնականության յուրօրինակ ուղերձ կարող էր լինել:

Թեւան Պողոսյանի համար միակ դրական երեւույթը սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում Հայ դատի գրասենյակի բացումն է:

Պետականությունը պահելը միայն սոցիալական աջակցությունը չէ: Պետությունն ապրում է երազանքով եւ առաքելությամբ, իսկ թե ի՞նչ ենք անում մենք եւ ու՞ր են գնում, ըստ Պողոսյանի դեռեւս անհայտ է:

Մանրամասնում է՝ Ալինա Սիմոնյանը։