20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Սերգեյ Լավրովը առաջին անգամ անդրադարձել է 12 տարի առաջ Էդվարդ Նալբանդյանին ուղղած ձեռագիր նամակին:
2009 թվականին Ցյուրիխում, հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանն ընդառաջ, այդ ժամանակ Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանին Լավրովը թղթի կտորի վրա գրել էր հետեւյալը.
«Էդվա՛րդ, համաձայնվիր արարողակարգին առանց հայտարարություններ անելու»:
Սրա մասին հաջորդ իսկ օրը գրել էր ռուսական «Կոմերսանտ» թերթը, բայց պաշտոնական հաստատում այդպես էլ չէր եղել՝ մինչեւ այսօր:
Մոսվկայում ընթացող «Նոր գիտելիք» համաժողովի մասնակիցներից մեկը հետաքրքրվել է Լավրովից՝ ինչպե՞ս այդ 6 բառը համոզեցին նրա հայ գործընկերոջը վերջ տալ դիմադրությանը:
Ռուսաստանի արտգործնախարարը նախապատմությունն է ներկայացրել:
Մանրամասները՝ Մարին Մելիքսեթյանի տեսանյութում։