կարևոր
3019 դիտում, 2 տարի առաջ - 2021-09-03 18:44

Փոփոխություններ հայ-վրացական սահմանը հատելու կարգում

Փոփոխություններ հայ-վրացական սահմանը հատելու կարգում

Հայ-վրացական անցակետերը կշարունակեն աշխատել 12-ժամյա ռեժիմով։ Այս մասին հաղորդում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։

«Ի լրումն Վրաստանում ՀՀ դեսպանության 2021թ․ հուլիսի 16-ի հայտարարության,  սեպտեմբերի 3-ից հայ-վրացական Բագրատաշեն-Սադախլո և Բավրա-Նինոծմինդա սահմանային անցակետերը աշխատելու են ժամը 10։00-22։00 ընկած ժամանակահատվածում։

Հաղորդվում է նաև, որ սեպտեմբերի 6-ից Հայաստանի Հանրապետություն մուտք գործող մինչև 6 տարեկան երեխաները ազատվում են ՊՇՌ (PCR) թեստ հանձնելու պարտադիր պահանջից»։