09.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.28 -0.33 | |
GBP | 491.88 -0.32 | |
EUR | 415.5 +1.12 | |
GEL | 149.92 +0.02 | |
RUB | 6.72 -0.01 |
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, բժիշկ Արմեն Չարչյանին Նորք-Մարաշ բժշկական կենտրոնից տեղափոխում են Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ։
«Հայաստան» խմբակցության պատգամավորները «Վարդաշեն» ՔԿՀ-ի մոտ են ի նշան բողոքի։ Չարչյանի պաշտպան Արամ Վարդևանյանը նշեց, որ կարծես նպատակ է դրված Չարչյանի առողջությունն ու կյանքը վտանգի տակ դնելու։
«Այս իրավիճակներում պետք է մարդասեր լինել. նպատակը ո՞րն է՝ մարդու առողջական վիճակը քայքայե՞լը: Որքան գիտեմ, բժիշկները բավարար չեն համարել Չարչյանի առողջական վիճակը, որպեսզի նրան ՔԿՀ տեղափոխեն»,- ասաց Վարդևանյանը։
Վարդևանյանը նշեց, որ ՀՀ-ում գործող դեսպանատներն էլ տարօրինակ ձևով լռում են` մարդու իրավունքների ոտնահարումը չնկատելով։
Հիշեցնենք՝ նա օգոստոսի 24-ին սրտամկանի սուր ինֆարկտ էր տարել, որը զարգացել էր քրեակատարողական հիմնարկում:
Արմեն Չարչյանի փաստաբանը պնդում է՝ նա դեռ այն առողջական վիճակում չէ, որ տեղափոխվի քրեակատարողական հիմնարկ. այդտեղ չկան անհրաժեշտ ռեսուրսները Չարչյանին բժշկական օգնություն ցուցաբերելու համար: Այս դեպքում, ըստ փաստաբանի, ամբողջ պատասխանատվությունը քրեակատարողական հիմնարկինն է, քանի որ փորձել են ազդել հիվանդանոցի տնօրինության որոշման վրա. ամենօրյա ռեժիմով հետաքրքրվել են, թե ինչու դուրս չեն գրում պատգամավոր Չարչյանին:
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը՝ Չարչյանի նկատմամբ ավելի վաղ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնելով անփոփոխ։
Դատարանի որոշումից հետո Արմեն Չարչյանը սեփական նախաձեռնությամբ գնացել է քրեակատարողական հիմնարկ, ապա՝ կալանավորվել։