ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը խոր ցավով գուժում է ՀՅԴ Չարենցավանի «Հրայր Դժոխք» կոմիտեության անդամ, մտավորական, մանկավարժ Արթուր Աբգարյանի մահը:
Վաստակաշատ ընկերը ՀՅԴ Հայաստանի կառույցի անդամ էր հայրենիքում ՀՅԴ-ի վերահաստատման օրվանից:
Արթուր Աբգարյանի մահվան կապակցությամբ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը ցավակցում է սիրելի ընկերոջ ընտանիքի անդամներին, հարազատներին և մերձավորներին:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին
03.09.2021 թ.