կարևոր
637 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-03 18:07

Հադրութի շրջանում հայտնաբերվել է ևս 1 հայ զինծառայողի դի

Հադրութի շրջանում հայտնաբերվել է ևս 1 հայ զինծառայողի դի

Հադրութի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր Արցախի փրկարար ջոկատը հայտնաբերել և տարհանել է ևս 1 հայ զինծառայողի դի:

Նրա ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Հիշեցնենք, որ զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարար ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1655 դի, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են: