կարևոր
5605 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-03 17:30

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը պաշտոնապես ճանաչել է Արցախի Հանրապետությունը

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը պաշտոնապես ճանաչել է Արցախի Հանրապետությունը

ՌԴ ՊՆ-ն իր պաշտոնական փաստաթղթում Արցախը ճանաչել է որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:

«Մասնավորապես, Արցախում տեղակայված խաղաղապահների կեցավայրերի համալիր սպասարկման նպատակով հայտարարված մրցույթային փաստաթղթում նշվել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» բառակապակցությունը:

Թշնամական պետությունում հիստերիա է. . .»:

Հայտը վերնագրված է հետևյալ ձևակերպմամբ.

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում տեղակայված ռազմական ավանների զորանոցային-բնակարանային ֆոնդի կազմակերպման, համալիր սպասարկման ծառայությունների մատուցման համար»:

Կայքում հայտը հրապարակվել է 2021 թվականի օգոստոսի 13-ին: Վերջնաժամկետն է 2021 թվականի սեպտեմբերի 16-ը:

Պատվերի ընդհանուր արժեքն է 151 414 088 ռուբլի: