«Իդա» ավերիչ փոթորիկը չի հեռանում Միացյալ Նահանգների արեւելյան ու հարավ-արեւելյան շրջաններից: Այն արդեն 45 մարդու մահվան պատճառ է դարձել:
Զոհերի մեծ մասը գրանցվել է Նյու Ջերսիում ու Նյու Յորքում, որտեղ աննախադեպ հորդառատ անձրեւների պատճառով ջրհեղեղ է:
Մարդիկ խեղդվել են՝ փակված մնալով իրենց մեքենաներում ու տներում:
Նախագահ Ջո Բայդենը 2 նահանգում էլ արտակարգ դրություն է հայտարարել: Լուի--զիանա նահանգում էլ մի քանի օր է մոտ մեկ միլիոն տուն դեռ հոսանքազրկված է: