կարևոր
478 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-03 15:20

ՀՀ Փաստաբանների պալատի թեկնածուները կմասնակցեն բանավեճի

ՀՀ Փաստաբանների պալատի թեկնածուները կմասնակցեն բանավեճի

Փաստաբանների պալատի նախագահի թեկնածուները հրավիրվում են բանավեճի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Փաստաբանների պալատը:

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի 05.08.2021թ. թիվ 159-Լ որոշման «Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի 2021 թվականի սեպտեմբերի 12-ի ընդհանուր ժողովի կազմակերպման և անցկացման գործընթացում օժանդակություն ցուցաբերելու մասին» կարգի 5-րդ կետի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը (այսուհետ՝ Պալատ) Պալատի նախագահի թեկնածուների բանավեճի անցկացման համար ապահովում է դահլիճ և այլ պայմաններ:

Բանավեճը կանցկացվի 2021 թվականի սեպտեմբերի 8-ին, ժամը 19:00-ին ք.Երևան Իտալիայի փողոց 1 հասցեում գտնվող Կոնգրես հյուրանոցի Պիկասո կոնֆերանս սրահում: Բանավեճը կվարի Պալատի ներկայացուցիչը:

Բանավեճի են հրավիրվում Պալատի նախագահի բոլոր թեկնածուները՝ Սիմոն Բաբայանը, Թամարա Պողոսյանը և Գևորգ Գյոզալյանը:

Բանավեճի անցկացման ընդհանուր պայմաններն են՝

  • Թեկնածուներին կտրամադրվի մինչև 30 րոպե ժամանակ իրենց ծրագիրը ներկայացնելու համար.
  • Թեկնածուներին հարցեր կտան ներկա փաստաբանները, մյուս թեկնածուները, վարողը.
  • Մուտքը ազատ է բոլոր փաստաբանների համար.
  • Բանավեճն առցանց կհեռարձակվի.
  • Բանավեճի ընթացքում արգելվում է միմյանց վիրավորելը: Վիրավորանք պարունակող հարցերը կհանվեն վարողի կողմից»: