կարևոր
490 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-03 17:28

Շարունակվում է շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը

Շարունակվում է շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը

Իսլանդիայում շարունակվում է շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը:

Հայաստանը մրցաշարին մասնակցում է 5 շախմատիստով: 8-րդ տուրում Հովհաննես Գաբուզյանը ոչ-ոքի խաղաց մրցակցի հետ: Այժմ նա զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը՝ կես միավորով զիջելով մրցաշարի առաջատարներին։

Ռոբերտ Հովհաննիսյանը (5,5 միավոր) և Հայկ Մարտիրոսյանը (5 միավոր) այս տուրում հաղթանակներ տարան, իսկ Սամվել Տեր-Սահակյանն (5 միավոր) ու Գաբրիել Սարգսյանը (5,5 միավոր) ոչ-ոքի խաղացին։

Մրցաշարին մասնակցում է 180 շախմատիստ: