Արցախի Հանրապետության օրվա առթիվ ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեի նախաձեռնությամբ բազմաթիվ դաշնակցականներ երեկոյան Եռաբլուր պանթեոնում էին:
Օրվա խորհուրդը դաշնակցականները որոշել էին կիսել արցախցու, հայ ժողովրդի, իր հողում ապրելու իրավունքի համար իրենց կյանքը տված հայորդիների շիրիմների մոտ՝ մոմավառությամբ:
Եռաբլուր պանթեոնը միավորում է Արցախյան գոյամարտի համար զոհված հայրերի ու որդիների, ովքեր կերտել են հաղթանակը, եւ նրանց, ովքեր փորձել են պահել այն: Միջոցառմանը ներկա էին նաեւ առաջին ազատամարտի մասնակիցների հարազատները: