կարևոր
568 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-03 14:03

Ուղեւորները դեռ օդանավակայանում են. Երեւան-Թբիլիսի չվերթը չի իրականացվել

Ուղեւորները դեռ օդանավակայանում են. Երեւան-Թբիլիսի չվերթը չի իրականացվել

Դեռ նախօրեից հետաձգված Երեւան-Թբիլիսի չվերթը չի կայացել: Ուղեւորների մի մասը շարունակում են սպասել «Զվարթնոց» օդանավակայանում: Մի մասն էլ կրկին տոմս է գնել, որ մեկ այլ ավիաընկերության օդանավով մեկնի Վրաստան:

Ըստ մամուլի՝ վրացական «Մայ Վեյ» ավիաընկերությունը չի վճարել «Զվարթնոց» օդանավակայանի սպասարկման գումարը: «Զվարթնոց»-ն էլ թույլ չի տվել, որ ինքնաթիռն օդ բարձրանա:

«Երկիրն այսօր»-ի հետ զրույցում «Զվարթնոց» օդանավակայանից հաստատել են չկայացած թռիչքի մասին լուրը, բայց պատճառների մասին տեղեկություն ստանալու համար հորդորել են դիմել ավիաընկերություն, որի հետ կապ հաստատել դեռ չի հաջողվել: