կարևոր
433 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-03 13:32

Տեսչական մարմինները շարունակում են հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողական աշխատանքները

Տեսչական մարմինները շարունակում են հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողական աշխատանքները

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համագործակցությամբ սեպտեմբերի 2-ին շարունակել են դիտարկել հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման վիճակը։  Այս մասին հայտնում են ՀՀ ՔՏՀԱ Տեսչական մարմնից։

Մասնավորապես, տրանսպորտային մասնագետների դիտակետում են եղել Երևանի Կենտրոն վարչական շրջանի ու Լոռու մարզի Վանաձոր քաղաքի՝ կանոնավոր ուղևորափոխադրում կատարող տրանսպորտային միջոցները։ 

Մայրաքաղաքում արձանագրվել է հետևյալ պատկերը․ կատարվել է 40 մշտադիտարկում, հայտնաբերվել է 1 խախտում, որի համար կազմվել է վարչական արձանագրություն։ 

Լոռու մարզի Վանաձոր քաղաքում ՀՀ ՔՏՀԱ Տեսչական մարմնի մասնագետները ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի, Ոստիկանության Լոռու մարզային վարչության Բազումի բաժնի, Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ՝ մշտադիրտարկել են  ուղևորափոխադրող 32 տրանսպորտային միջոց։ 

Արձանագրվել է գերբեռնված երթևեկության 2 դեպք, և կանգնած ուղևորներն իջեցվել են մեքենաներից, 3 դեպքում էլ դիմակ չկրող ուղևորները նախազգուշացվել են, 5 տրանսպորտային միջոցներում բացակայել են ախտահանիչ հեղուկները, ինչի համար վարորդներին խիստ նախազգուշացումներ են տրվել։   

Առաջիկա օրերին ևս տեսչական խստացված վերահսկողությունը կշարունակվի։