կարևոր
568 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-03 11:46

ՀՀ ՊՆ-ն ընդունել է ՌԴ ՊՆ ռազմական մասնագետների պատվիրակությանը

ՀՀ ՊՆ-ն ընդունել է ՌԴ ՊՆ ռազմական մասնագետների պատվիրակությանը

Սեպտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարարը ընդունել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ռազմական մասնագետների պատվիրակությանը, որը Հայաստանի Հանրապետություն է ժամանել հայ-ռուսական երկկողմ համագործակցության շրջանակներում հերթական բանակցություններին և քննարկումներին մասնակցելու նպատակով: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊՆ-ն:

«ՌԴ ՊՆ պատվիրակության ղեկավար, գեներալ-մայոր Վալերի Ժիլան ՀՀ պաշտպանության նախարարին տեղեկացրել է առաջիկա աշխատանքների ուղղությունների և ծավալի մասին, ինչպես նաև նախանշել երկկողմ փոխգործակցության և քննարկման ենթակա հարցերը:

Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը նշել է հայկական կողմի համար առավել կարևոր նշանակություն ունեցող հարցերի շրջանակը»: