622 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-03 11:25

Գազամատակարարման պլանային ընդհատումներ կլինեն հետևյալ հասցեներում

Գազամատակարարման պլանային ընդհատումներ կլինեն հետևյալ հասցեներում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 6-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Նոյեմբերյանի, Դովեղ գյուղի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Սեպտեմբերի 7-ին ժամը 13:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ռ.Մինասյան փողոցի 25ա և 25բ բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը:

Նույն օրը՝ Ժամը 09:00-ից մինչև ժամը 20:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Տերյան, Թումանյան, Խանջյան, Աբովյան, Նալբանդյան, Սայաթ-Նովայի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը, իսկ 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր քաղաքների, Սոլակ, Քաղսի, Լեռնանիստ, Ջրառատ, Աղավնաձոր, Մեղրաձոր, Մարմարիկ, Արտավազ, Ձորակ, Փյունիկ գյուղերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: