կարևոր
490 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-03 11:11

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 595 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 595 նոր դեպք

Սեպտեմբերի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 243 981 դեպք, որոնցից 228 214-ն` առողջացած, 4892-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9713 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 560 430 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 6138 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 595 նոր դեպք: Ունենք 488 առողջացած, 16 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1162 է: