կարևոր
604 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-03 10:31

Ավտովթար Գեղարքունիքի մարզում. կան տուժածներ

Ավտովթար Գեղարքունիքի մարզում. կան տուժածներ

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին՝ ժամը 09։00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 13 կմ հատվածում բախվել են Volkswagen Golf և ВАЗ 21012 ավտոմեքենաները։ Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։ 

Փրկարարները վիրավորներին շտապօգնության ավտոմեքենաներին մոտեցնելուց հետո հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։