կարևոր
613 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-02 23:51

Հանրապետությունում սեպտեմբերի 3-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև

Հանրապետությունում սեպտեմբերի 3-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև

Հանրապետությունում սեպտեմբերի 3-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 3-4-ն աստիճանաբար կնվազի 9-11 աստիճանով:

Երևանում սեպտեմբերի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը կդիտվի +19, ցերեկը՝ +31, երեկոյան՝ +27 աստիճան տաքություն։