կարևոր
610 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-02 22:05

ՍԱՏՄ-ն ստուգայց է կատարել Երևանի Կենտրոն վարչական շրջանի իրացման ցանց

ՍԱՏՄ-ն ստուգայց է կատարել Երևանի Կենտրոն վարչական շրջանի իրացման ցանց

ՍԱՏՄ-ն ստուգայց է կատարել Երևանի Կենտրոն վարչական շրջանի իրացման ցանց։

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է խստացված վերահսկողությունը՝ միտված կորոնավարակի կանխարգելման համար սահմանված նորմերի պահպանմանը:

Նկատվել են որոշ թերություններ՝ կապված հաճախորդների կողմից դիմակ չդնելու հետ, որոնք արագ տեղում շտկվել են: Տնտեսավարողները զգուշացվել են, սակայն արձանագրություններ չեն կազմվել:

Շրջայցերը շարունակվելու են:

Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է, դրանց կրկնվելու դեպքում՝ կգործի վարչական պատասխանատվության «տուգանք» միջոցը՝ 100-ից 300 հազար դրամի չափով:

Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ: