կարևոր
685 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-02 20:50

Հայաստանի Մ-21 հավաքականը հաղթեց Ֆարերյան կղզիներին՝  2-0 հաշվով

Հայաստանի Մ-21 հավաքականը հաղթեց Ֆարերյան կղզիներին՝  2-0 հաշվով

ՈւԵՖԱ ԵՎՐՈ Մ-21 որակավորման խմբային փուլի երկրորդ մրցափուլում Հայաստան Մ-21 հավաքականն ընդունել էր Ֆարերյան կղզիների իրենց տարիքայինների ընտրանուն։ Հայաստանի Մ-21 հավաքականը հաղթանակ տարավ՝  2-0 հաշվով։

Հանդիպման հաշիվը բացվեց առաջին կեսի վերջնամասում՝ 40-րդ րոպեին Միքայել Միրզոյանի փոխանցումից հետո մրցակցի դարպասը գրավեց Նարեկ Գրիգորյանը։

Իսկ խաղի հիմնական ժամանկի ավարտից 5 րոպե առաջ մրցավարը 11-մետրանոց նշանակեց հյուրերի դարպասին․ գնդակին մոտեցած Միքայել Միրզոյանն անվրեպ իրացրեց հարվածը՝ հաշիվը դարձնելով 2-0։

Խաղն այդպես էլ ավարտվեց։