1078 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-02 20:32

Այս ամենի մեջ միակ գործը ՀՅԴ դաշնակցության Բյուրոյի կողմից ՀՅԴ Արցախի Հայ Դատի գրասենյակի բացումն էր. Գեղամ Մանուկյան

Այս ամենի մեջ միակ գործը ՀՅԴ դաշնակցության Բյուրոյի կողմից ՀՅԴ Արցախի Հայ Դատի գրասենյակի բացումն էր. Գեղամ Մանուկյան

Արցախի Հանրապետության օրը հնչեցին ու հրապարակվեցին բազում ուղերձներ, գրառումներ, հայտարարություններ։  Եղան առանձին գործիչների ծաղկեմատույցի լուսանկարներ, տարատեսակ լուրեր տարածվեցին։ Գրել է ՀՅԴ անդամ, Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Ու այս ամենի մեջ միակ գործը որ կար, ՀՅԴ դաշնակցության Բյուրոյի կողմից ՀՅԴ Արցախի Հայ Դատի գրասենյակի բացումն էր։ Դաշնակցության համահայկական կառույցը, Հայ Դատի գրասենյակներն ու հանձնախմբերը, որ արդեն երեք տասնամյակ զբաղվում են Արցախի ինքնորոշման, արցախահայության իրավունքների պաշտպանության աշխատանքով, ստիպված էին դիմել այդ քայլին։ Նոր մարտահրավերներ կան, որոնց պետք է դիմագրավել։

Դաշնակցությունը կանգնած է Արցախի կողքին, գործում է հանուն Արցախի, պայքարել ու պայքարում է Արցախի իրավունքների ու ազատության համար։ Այստեղ է այն առանձնահատկությունը, որ կա։

Ու հատկանշական է, որ Արցախի Հայ Դատի գրասենյակի պատասխանատուն Արցախի առաջին ԳԽ փոխնախագահ, Շուշիի ազատագրման օրերին Արցախի խորհրդարանի նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանն է։ Հիշում եմ դեռ հեռավոր 92-ին, նույն Հայ Դատի կառույցների ջանքերով, երբ նա CNN հեռուստաալիքին հարցազրույց տվեց, ինչ արձագանք կար։

Այսօր էլի Դաշնակցության համար գերխնդիրը մնում է նույնը՝ ԱՄԵՆ ԻՆՉ ՀԱՆՈՒՆ ԱՐՑԱԽԻ։ Այս աշխատանքի իրականացման համար բոլոր ներդրում ունեցածների վարձքը կատար»։