կարևոր
562 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-02 19:46

Բազումի լեռնաշղթայում այրվել է 25 հա խոտածածկույթ

Բազումի լեռնաշղթայում այրվել է 25 հա խոտածածկույթ

Սեպտեմբերի 2-ին, ժամը 16։29-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բազումի լեռնաշղթայի գագաթներից մեկի վրա ծուխ է նկատվում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 25 հա խոտածածկույթ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։09-ին։