կարևոր
991 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-02 17:36

Մեր պայքարն անկասելի է, քանի դեռ հադրութեցին հայրենի տուն չի վերադարձել․ Հադրութի Դեօկուպացիա ՀԿ

Մեր պայքարն անկասելի է, քանի դեռ հադրութեցին հայրենի տուն չի վերադարձել․ Հադրութի Դեօկուպացիա ՀԿ

Հադրութն Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված հայկական շրջան է։ Ժամանակավոր օկուպացումը խեղել ու վերաձևել է պատմական իրողությունը, բայց մենք լցված ենք վճռականությամբ՝ պայքարելու և վերականգնելու սեփական Հայրենիքում ապրելու մեր իրավունքը։ Այս մասին հայտարարություն է տարածել Հադրութի Դեօկուպացիա ՀԿ-ն։

«Արցախի Հանրապետության հոբելյանական տարին ծվատված քարտեզով ու առանց Հադրութի է անցնում, ինչի հետ չենք հաշտվելու և ոչ էլ համակերպվելու։

Մեր պայքարն անկասելի է, քանի դեռ հադրութեցին հայրենի տուն չի վերադարձել»։