Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր հայտնաբերվել է ևս 2 հայ զինծառայողի դի: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ն:
Հայ հերոսների ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Հիշեցնենք, որ զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարար ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1654 դի, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են: