կարևոր
613 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-02 16:21

Լևոն Արոնյանը կիսաեզրափակիչում կմրցի Մագնուս Կարլսենի հետ

Լևոն Արոնյանը կիսաեզրափակիչում կմրցի Մագնուս Կարլսենի հետ

Արագ շախմատի Aimchess US Rapid օնլայն մրցաշարում հայտնի են դարձել կիսաեզրափակիչի զույգերը։ Լևոն Արոնյանը կմրցի աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ։ Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն ռուս Վլադիսլավ Արտեմիևը և Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալիրեզա Ֆիրուզան։

Կիսաեզրափակիչի առաջին խաղային օրը կանցկացվի սեպտեմբերի 2-ին։

Քառորդ եզրափակիչում Լևոն Արոնյանը 2 խաղային օրերի արդյունքում պայքարից դուրս էր թողել ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին։

Օգոստոսի 28-ին մեկնարկած մրցաշարը կավարտվի սեպտեմբերի 5-ին․ սա վերջին փուլն է։