կարևոր
715 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-02 16:07

«ՈւԱԶ»-ը, կորցնելով կառավարումը, հայտնվել է ձորում. կա մեկ զոհ

«ՈւԱԶ»-ը, կորցնելով կառավարումը, հայտնվել է ձորում. կա մեկ զոհ

2021թ. սեպտեմբերի 1-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Տավուշի մարզի 51-ամյա բնակիչն իր «ՈւԱԶ 469» մակնիշի ավտոմեքենայով Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 25 կմ հատվածից 5 կմ հյուսիս-արևելք գտնվող «Քամուտ Ղաշ» կոչվող սարամասում, դաշտամիջյան ճանապարհով երթևեկելու ժամանակ կորցնելով մեքենայի կառավարումը, դուրս է եկել երթևեկելի մասից և շուրջ 300 մ գլորվել ձորը, որի հետևանքով վերջինս տեղում մահացել է, իսկ ավտոմեքենայի ուղևորը, ստացած մարմնական վնասվածքներով, տեղափոխվել բժշկական կենտրոն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:

Կատարվել են դեպքի վայրի և տրանսպորտային միջոցի զննություններ, նշանակվել դիակի դատաբժշկական և դատաբժշկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: