կարևոր
1792 դիտում, 1 տարի առաջ - 2021-09-02 15:15

Արցախի ներկա և նախկին նախագահները հարգանքի տուրք են մատուցել Արցախյան և Հայրենական պատերազմներում զոհվածներին

Արցախի ներկա և նախկին նախագահները հարգանքի տուրք են մատուցել Արցախյան և Հայրենական պատերազմներում զոհվածներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության օրվա առթիվ ԱՀ երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի, ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և ծաղկեպսակ խոնարհել Արցախյան և Հայրենական պատերազմներում զոհվածների հիշատակին:

Նախագահ Հարությունյանը ծաղիկներ է խոնարհել նաև քաղաքային հուշահամալիրի հարևանությամբ գտնվող արցախյան պատերազմի զոհերի շիրիմներին:

Պաշտոնական արարողակարգին մասնակցում էին հայկական երկու հանրապետությունների խորհրդարանականներ, ԱՀ կառավարության բարձրաստիճան անդամներ, Պաշտպանության բանակի հրամկազմի ներկայացուցիչներ: