Կառավարության սեպտեմբերի 2-ի նիստում որոշվել է 2021 թվականի նոյեմբերի 14-ին նշանակել Լոռու մարզի Ստեփանավան, Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Իջևան համայնքների ավագանիների համամասնական ընտրակարգով ընտրություններ:
Այս երեք համայնքներում ընտրություններ կազմակերպելու համար նախատեսվում է ոստիկանությանը հատկացնել 25 249 000 դրամ:
ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրությունների անցկացման երեք օր է սահմանել՝ հոկտեմբերի 17-ը, նոյեմբերի 14-ը եւ լրացուցիչ՝ դեկտեմբերի 5-ը: