կարևոր
2050 դիտում, 2 տարի առաջ - 2021-09-02 14:56

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն այցելել է Արմեն Չարչյանին

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն այցելել է Արմեն Չարչյանին

Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյան երեկ՝ սեպտեմբերի մեկին, այցելել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Այս մասին Երկիր Մեդիային հայտնել է պրոֆեսորի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

«Հանդիպումը տևել է մեկ ժամ, ես ներկա եմ եղել այս հանդիպմանը»,-նշել է պաշտպանը։

Արմեն Չարչյանի փաստաբանը միջնորդություն է ներկայացրել ընդհանուր իրավասության դատարան՝ պատգամավորի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու համար: 

Հիշեցնենք, որ Արմեն Չարչյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր օգոստոսի 24-ին:  Չարչյանի մոտ ախտորոշված է սրտամկանի սուր ինֆարկտ, զարկերակային հիպերտոնիա 3-րդ աստիճանի, սրտային անբավարարություն, ծանր շաքարային դիաբետ: 

Նշենք, որ օրեր առաջ նրան էին այցելել նաև «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Տարոն Մարգարյանն ու Թագուհի Թովմասյանը։