կարևոր
466 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-02 13:00

Մխիթար Զաքարյանի վերաբերյալ քրեական գործը կքննվի Սյունիքում

Մխիթար Զաքարյանի վերաբերյալ քրեական գործը կքննվի Սյունիքում

Մեղրիի նախկին համայնքապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանի վերաբերյալ քրեական գործը՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման հատկանիշներով, քննելու է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Նապոլեոն Օհանյանը։ Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից։

Գործը դատարան է մուտք եղել օգոստոսի 31-ին, իսկ սեպտեմբերի 1-ին այն վարույթ ընդունելու որոշում է կայացվել։

Այս քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում են նաև փոխհամայնքապետ Արմեն Սամվելյանը և համայնքապետարանի աշխատակից Արտավազդ Արզումանյանը։

Հիշեցնենք, որ Զաքարյանը կալանավորվել էր 2 ամսով՝ հուլիսի 13-ի:

Նշենք, որ «Հայաստան» խմբացկության խմբակցության ղեկավար, նախկին ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը  նշել է՝ Սյունիքի համայնքապետներն այսօր քաղբանտարկյալի կարգավիճակում են, և օր առաջ օրվա իշխանությունները նրանց պետք է ազատ արձակեն: Ըստ Օհանյանի նրանք պատգամավոր են և անձեռնմխելիությամբ են օժտված, և եթե օրվա իշխանությունն ազատ չարձակի, իրենք համապատասխան միջոցառումներ կձեռնարկեն:

Նա նշել է, որ քրեական գործերը համընկան հետընտրական ժամանակաշրջանի հետ, քանի որ իշխանությունն ընտրությունից հետո հետապնդում է իրականացնում: