կարևոր
400 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-02 12:37

Արցախի անկախության համար պայքարը մեր արժանապատվության, պաշտպանված իրավունքների ու անվտանգ կյանքի համար է․ ՀՀ ՄԻՊ

Արցախի անկախության համար պայքարը մեր արժանապատվության, պաշտպանված իրավունքների ու անվտանգ կյանքի համար է․ ՀՀ ՄԻՊ

Արցախի անկախության համար պայքարը մեր արժանապատվության, պաշտպանված իրավունքների ու անվտանգ կյանքի համար է: Այս մասին Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակի ուղերձում նշել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Պետք է հավատանք մեր ուժերին և թույլ չտանք, որ մեր մեջ սերմանվի պայքարի անկարողության, անճարության կործանարար զգացումը. պետք է ցույց տանք, որ մեր հերոսների արդար պայքարն իզուր չէ:

Հանուն վաղվա օրվա ու մեր երեխաների իրավունքների՝ չպետք է կանգ առնենք:

Մեզ համար խաղաղությունը բարձրագույն արժեք է, բայց երբեք չպետք է թողնենք, որ մեզ թմրեցնեն ադրբեջանական կեղծ խաղաղասիրությամբ։

Չի՛ կարող լինել խաղաղություն իրավունքների ոտնահարման հաշվին: Իրական խաղաղությունը երբեք միակողմանի չի լինում:

Արցախն ապրում է, պետք է ուժ առնի ու հզորանա:

Ես՝ որպես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան, իմ իրավասության շրջանակում շարունակելու եմ ներդնել բոլոր ջանքերս Արցախի և արցախցիների իրավունքների պաշտպանության համար։

Շնորհավորում եմ բոլորիս համահայկական այս նվիրական տոնի առթիվ»: