կարևոր
1717 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-02 12:28

Մխչյան-Բյուրավան ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր վթարից տուժածների վիճակի մասին նոր մանրամասներ

Մխչյան-Բյուրավան ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր վթարից տուժածների վիճակի մասին նոր մանրամասներ

Սեպտեմբերի 2-ի առավոտյան Արարատի մարզի Մխչյան-Բյուրավան ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 14 մարդ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

«Տուժածներից 4-ը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, բժիշկները նրանց վիճակը գնահատում են ծանր, իսկ մյուսները հոսպիտալացվել են կենտրոնի տարբեր բաժանմունքներ, այդ թվում՝ վնասվածքաբանական, վիրաբուժական, նյարդավիրաբուժական՝ ախտորոշման և հետագա բուժօգնության նպատակով: Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության»,-հայտնում են «Էրեբունի» բժշկական կենտրոնից:

Հիշեցնենք, որ ժամը 08։30-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 62-ամյա Սերժիկ Գրիգորյանը իր վարած FAV մակնիշի ավտոբուսով Բյուրավան-Մխչյան գյուղամիջյան ճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին։ 

Վթարի հետևանքով 25 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի և Երևանի տարբեր հիվանդանոցեր։