կարևոր
1363 դիտում, 2 տարի առաջ - 2021-09-02 12:04

Հայ շախմատիստը Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում պահպանել է 3-րդ հորիզոնականը

Հայ շախմատիստը Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում պահպանել է 3-րդ հորիզոնականը

Իսլանդիայում շարունակվում է շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը:

Առաջատարների խմբում ընթացող Հովհաննես Գաբուզյանը 7-րդ տուրում ոչ-ոքի է խաղացել գերմանացի Վինցենթ Կեըմերի հետ և պահպանել 3-րդ հորիզոնականը: Գաբուզյանն ունի 5,5 միավոր և ընդամենը կես միավորով է զիջում մրցաշարի 2 առաջատարներին։

Մյուս 4 շախմատիստներից միայն Գաբրիել Սարգսյանն է հաղթանակ տարել։

Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի են ավարտել պարտիաներն իրենց մրցակիցների հետ:

7 տուրից հետո Սարգսյանն ունի 5 միավոր, Ռոբերտ Հովհաննիսյանը և Սամվել Տեր-Սահակյանը՝ 4,5-ական միավոր, Հայկ Մարտիրոսյանը՝ 4 միավոր:

Մրցաշարին մասնակցում է 180 շախմատիստ: