12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Համազգային Հայ Կրթական և Մշակութային միության երևանյան գրասենյակը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի անկախության տոնի առթիվ.
«Արցախի հանրապետությունը դարձավ 30-տարեկան։
Արցախի ինքնիշխանության պայքարը շարունակվում է։ Շարունակվում է արցախցու անբեկանելի վճռով՝ ապրել և արարել հայրենի հողում՝ հարատևելու պատրաստակամությունը դարձրած զենք ու վահան։
Շնորհավորում ենք համայն հայությանը տոնի առիթով։ Մաղթում ուժ ու կորով Արցախի պայքարը հաղթական ավարտին հասցնելու համար»,- ասված է ուղերձում։