կարևոր
1723 դիտում, 2 տարի առաջ - 2021-09-02 10:19

Միասին պետք է անենք հնարավորը՝ Արցախի Հանրապետությունը պաշտպանելու համար․ Ռոբերտ Քոչարյան

Միասին պետք է անենք հնարավորը՝ Արցախի Հանրապետությունը պաշտպանելու համար․ Ռոբերտ Քոչարյան

Արցախի նախկին նախագահ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ․

«Սիրելի արցախցիներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:

44-օրյա պատերազմի արդյունքում Արցախը ծանրագույն կորուստներ կրեց և հիմա գտնվում է մեծ անորոշությունների առջև։ Այսօր Արցախի պետականության պահպանման գրավականը ձեր՝ սեփական հողի վրա ապրելու և այն շենացնելու անկոտրում կամքն է։

Վստահ եմ, որ գիտակցում եք ստեղծված իրավիճակի լրջությունը։ Միասին պետք է անենք հնարավորը՝ Արցախի Հանրապետությունը պաշտպանելու համար», - ասված է ուղերձում։