կարևոր
616 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-02 09:27

Պետականության հռչակման 30-ամյակը դիմավորում ենք դժվարին ու բարդ մարտահրավերներով․ ԱՀ ՄԻՊ

Պետականության հռչակման 30-ամյակը դիմավորում ենք դժվարին ու բարդ մարտահրավերներով․ ԱՀ ՄԻՊ

Պետականության հռչակման 30-ամյակը դիմավորում ենք դժվարին ու բարդ մարտահրավերներով։ Այս մասին Արցախի հանրապետության օրվան ուղված ուղերձում նշել է ԱՀ ՄԻՊ Գեղամ տեփանյանը։

«Հուսահատության ուղին մեր առջև ծառացած դաժան երկընտրանքի ամենահեշտ ճանապարհն է, որը մենք ընտրելու իրավունք չունենք։
Մեր որոշումներից է կախված հարյուրամյակների պայքարի հետագա ընթացքը՝ կգնանք բաղձալի հանգրվանի ամենաթույլ նշույլի հետևից, թե՞ կկորչենք կորստի նոր պատումների էջերում։ Կհավատանք երևբէ լուսավորվելիք մեր ապագային, թե՞ կհավաքենք ցիրուցան եղած մեր հուշերն ու կբավարարվենք դրանցով։

Փա՜ռք նրանց, ովքեր չկանգնեցին երկընտրանքի առաջ, ովքեր իրենց հերոսացման պահին ջախջախեցին ցանկացած երկընտրանք՝ իրենց անմահությամբ դրոշմելով ազգալդյանական անդրդվելի համոզմունքն առ այն, որ Արցախը Հայաստան է և վերջ։

Ուժ և համառություն բոլորիս»,-ասված է ուղերձում: