Սեպտեմբերի 2-ը տարվա 241-րդ օրն է։
Տարվա ավարտին մնում է 120 օր։
- մ.թ.ա. 31 թ. - տեղի ունեցավ Ակցիումի ճակատամարտը։
- 1945 թ. - ավարտվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը։
- 1945 թ. - Վիետնամն իրեն հայտարարեց անկախ հանրապետություն։
- 1969 թ. - առաջին անգամ օգտագործվեց համացանցը, Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանում իրար միացվեցին մի քանի համակարգիչ։
- 1973 թ. - մահացել է Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինը, անգլիացի նշանավոր գրող և բանասեր, Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր, «Մատանիների տիրակալը» երկերի հեղինակը։
- 1989 թ. - ծնվել է Ալեշանդրե Պատոն, բրազիլացի ֆուտբոլիստ։
- 1991 թ. - Արցախի Հանրապետությունն անկախացավ ԽՍՀՄ-ից։
- 1997 թ. - մահացել է Վիկտոր Ֆրանկլը, ավստրիացի հոգեբույժ, հոգեբան, նևրոլոգ, լոգոթերապիայի հիմնադիրը (ծն. 1905 թ.)։
- 2008 թ. - թողարկվեց Գուգլ Քրոմ դիտարկիչը։