կարևոր
418 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-01 23:08

124 ստուգայցի արդյունքում գրանցվել է 14 խախտում Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

124 ստուգայցի արդյունքում գրանցվել է 14 խախտում Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի աշխատակիցներն ուժեղացված ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանում։

Covid-անվտանգության կանոնների պահպանման վերահսկողության նպատակով կատարվել է ընդհանուր 124 ստուգայց, որի արդյունքում հայտնաբերվել է 14 խախտում, մասնավորապես՝ հանրային տրանսպորտում 70 ստուգայց՝ 8 խախտում, առևտրի մանրամեծածախ կետերում 42 ստուգայց՝ 4 խախտում, դեղատներում 10 ստուգայց՝ 1 խախտում, գրասենյակներում 2 ստուգայց՝ 1 խախտում։

Կորոնավարակի դեմ պայքարի նպատակով սահմանված կարգի խախտում թույլ տված տնտեսավարողները նախազգուշացվել են:

Ստուգայցերն ամենօրյա են:

Հիշեցում․ Խախտումների կրկնվելու դեպքում տնտեսավարողը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ առաջին անգամ 100-300 հազար, այնուհետև` 150–500 հազար դրամի չափով։