կարևոր
418 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-01 21:58

Նորավան գյուղում հրդեհ է բռնկվել

Նորավան գյուղում հրդեհ է բռնկվել

Սեպտեմբերի 1-ին` ժամը 12։51-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորավան գյուղի հրաձգարանի հարակից տարածքում այրվում է խոտածածկույթ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։30-ին, մարվել՝ 19։05-ին։ Այրվել է մոտ 9 հա խոտածածկույթ։