կարևոր
1897 դիտում, 1 տարի առաջ - 2021-09-01 21:38

Երեւանի Ֆիզիկայի ինստիտուտն ու գիտավանի բնակիչները, գիտելիքի միջազգային օրվան նվիրված յուօրինակ միջոցառում են կազմակերպել․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Սեպետմբերի 1-ի՝ գիտելիքի եւ դպրության օրվա կապակցությամբ, Ֆիզիկայի գիտավանի բնակիչների եւ Ալիխանյան ազգային գիտական լաբորատորիայի նախաձեռնությամբ կազմակերպվել են  ճանաչողական ու կրթական միջոցառումներ:

Գիտավանաի մի հատվածում գիտական փորձեր են տեղի ունեցել, մյուսում՝ սեղանի ու թվային խաղեր, շախմատի մրցաշար, նաեւ վարպետության դասեր: Այսպես փորձել են վերահաստատել, որ գիտությունը ուժ է, իսկ գիտությամբ զբաղվելը կարեւոր նախապայման: Այստեղի բնակիչները մի քանի շաբաթ է պահանջում են դադարեցնել գիտավանի տարածքում կառուցվող 12 հարկանի շենքի շինարարությունը:

Գիտավանի բնակիչ Հայկ Հարությունյանը օգոսոտոսի 25-ից հացադուլի մեջ է: Շենքի կառուցումը իրավական առումով ապօրինի է համարում քանի որ, այն կառուցելու համար ոչ միայն տարածքում առկա բազմամյա ծառերն են կտրվելու այլեւ այն դեռ 2000-ականներին սեփականաշնորհվել է ապօրինաբար՝ գոյություն չունեցող նկուղի հիմքով:

Մինչ հարցին վերջնական լուծում կտրվի, բնակիչները կատակում են՝ կառուցապատողը սխալ է հասկացել պետության կանաչ տարածքների պահապանման պահանջը եւ շինհրապարակի ծառները պահպանելու փոխարեն տարածքը կանաչ ցանկապատով է սահմանազատել:

Մանրամասները՝ Ալիսա Մելքոնյանի տեսանյութում։