կարևոր
763 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-01 20:08

Թշնամու արձակած կրակոցից զոհված պայմանագրային զինծառայողի դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ․ ՀՀ ՔԿ

Թշնամու արձակած կրակոցից զոհված պայմանագրային զինծառայողի դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ․ ՀՀ ՔԿ

 ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11:10-ի սահմաններում թշնամու կրակոցից պայմանագրային զինծառայողի զոհվելու փաստի առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

«2021թ. սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11:10-ի սահմաններում, թշնամու անհայտ զինծառայողի կողմից արձակված կրակոցի հետևանքով ձախ ուսի հատվածում վիրավորվել է ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում ծառայություն իրականացնող՝ պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Գեղամ Լյովայի Սահակյանը, որը նույն օրը՝ ժամը 11:45-11:50-ի սահմաններում, բժշկական կենտրոնում մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 13-րդ կետերով:

Կատարվում է նախաքննություն»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ:               

Ավելի վաղ հայտնել էինք, որ հայ զինծառայող է զոհվել Երասխում ադրբեջանական կրակոցներից։