կարևոր
970 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-01 19:58

Ջրականի շրջանում հայտնաբերվել է ևս 2 հայ զինծառայողի դի

Ջրականի շրջանում հայտնաբերվել է ևս 2 հայ զինծառայողի դի

Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր հայտնաբերվել է ևս 2 հայ զինծառայողի դի:

Հայ հերոսների ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Հիշեցնենք, որ զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարար ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1654 դի, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են: